Սեղանի մոտ տեղավորվելուց հետո նա հայացքը չէր կարողանում կտրել խենթ սիրահարներից, այդ բառերն ժամանակին նրան այնքան հարազատ էին, իսկ հիմա դրանք այնքան խորթ են նրա համար, բայց ամեն անգամ դրանք լսելիս նա նորից ու նորից հիշում է ՆՐԱՆ, ու աչքերն ակամայից լցվում են արցունքով, և այս անգամն էլ բացառություն չէր:
17 տարեկան էր…հուզված էր…զգում էր, որ օդը չէր բավականացնում: Լուռ մտավ հիվանդանոց, ու հանկարծ սրտի զարկերն արագացան, աչքերից արցունքներն էլ ավելի մեծ արագությամբ սկսվեցին թափվել, բայց նույն վայրկյանին զսպեց իրեն, մաքրեց արցունքներն ու փորձեց ժպտալ, բայց չէ՞ որ դա այս պահին գրեթե անհնար էր: Այնուհետև վերելակով բարձրացավ հինգերորդ հարկ, բժշկից թույլտվություն խնդրեց ու մտավ նրա սենյակ:

Տղան գունատ էր, աչքերի փայլը մարել էր, բայց տեսնելով աղջկան՝ ժպտաց, ժպտաց այնպես, ինչպես երբեք չէր ժպտացել, ժպտաց այնպես, կարծես ժպտում էր վերջին անգամ: Աղջիկը մոտեցավ մահճակալին ու նստեց տղայի կողքին: Տղայի ձեռքը, սահելով սավանի վրայով, գտավ աղջկա ձեռքը, մոտեցրեց շուրթերին ու համբուրեց, հետո երկար, շատ երկար նայեց նրա պայծառ աչքերին ու ասաց.
-Ինչ լավ է, որ եկար, ես անդադար սպասում էի քեզ, օր ու գիշեր, ամեն ժամ ու վայրկյան, Էլիզաբեթ, ես, ես, ես, սիրում եմ քեզ…
Այս խոսքերն աղջիկը շատ էր լսել հեռախոսով նրա շուրթերից, բայց երբեք այդ խոսքերն իրեն այդքան մոտ չէր զգացել, ամեն ինչ պատահեց մեկ ակնթարթում, նրա աչքերում փայլ նկատվեց, այտերը կարմրեցին, ցանկացավ պատասխանել տղայի սիրո խոստովանությանը, բայց բառերը խեղդվեցին կոկորդում, ու նա լռեց: Երկար նայեցին իրար ու լռեցին, հետո նրանք էլ ավելի մոտեցան իրար, տղայի գունատ ձեռքը շոյում էր նրա երկար վարսերն, ու նա պարզ լսում էր տղա սրտի բաբախյունը, որն այնքան թույլ էր, բայց միևնույն ժամանակ այնքան ջերմացնող: Հաջորդ վայրկյանին նրանց հայացքներն էլ ավելի մոտեցան իրար և նրանց շուրթերը հանդիպեցին….
Երկուսի աչքերում էլ արցունքներ երևացին, երկուսն էլ դողում էին, թվում էր, թե հրաժեշտ են տալիս մեկմեկու, բայց Էլիզաբեթը հենց նույն վայրկյանին ինքն իրեն երդվեց, որ տղային այս վիճակում երբեք մենակ չի թողնի ու կմնա նրա կողքին՝ առանց հաշվի առնելու իր հարազատների դիրքորոշումն ու հասարակության կարծիքը:
Հետո նա վեր կացավ տեղից, պինդ գրկեց տղային ու ակաջին շշնջաց.
-Էլի կգամ:
Կինը այդպես էլ կմնար իր հիշողությունների գրկում, եթե նրա ականջը չշոյեր մի շատ ծանոթ երաժշտություն, ու նա սթափվելով հասկացավ, որ արցունքները հոսում են աչքերից, ինչի պատճառով էլ հայտնվել է սրճարանի մյուս այցելուների ուշադրության կենտրոնում, իսկ սրճարանի կենտրոնում դրված դաշնամուրի մոտ նստած էր խենթ սիրահարը, որը գինու շիշը գցելուց հետո որոշել էր իրավիճակը շտկելու համար նվագել իր սիրած աղջկա սիրած մեղեդին: Էլիզաբեթը զգացմունքների այս տարափին այլևս դիմանալ չէր կարող, և նա վազելով դուրս եկավ սրճարանից:
Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել