Թուրքիայի «Աթաթյուրք» օդանակավակայանում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով արդեն զոհվել է մոտ 36 մարդ։ Այն, որ ահաբեկչական գործողությունները այս երկրում վերջին ժամանակներում աճել են, վկայում է մի բանի մասին։ Թուրքիան, ինչպես գիտենք այս պահին բավականին խճճված ու բարդ քաղաքական իրավիճակում է և  իշխանությունների վարքագիծը գալիս է հենց ապացուցելու այդ խառնաշփոթը։  Նախ, ինչպես գիտենք երկու օր առաջ  Կրեմլը հայտարարություն տարածեց, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել անցյալ տարվա նոյեմբեր ամսին Սիրիայի օդային տարածքում  Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման համար և պատրաստ էր փոխհատուցել զոհված օդաչուի ընտանիքին  անհրաժեշտ բոլոր միջոցներով և օգնությամբ։ Նշվում էր նաև, որ Թուրքիան հույս ունի արագընթաց կերպով վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները, քանի որ դրանք նախկինում հիմնված են եղել փոխադարձ վստահության և հարգանքի վրա։ Սակայն այնուհետև Թուրքիայի վարչապետ Բենալի Յըլդըրըմին  նշեց, որ այո, Թուրքիայի նախագահի ուղերձը իրոք պարունակել է «ներողություն» արտահայտությունը, սակայն նաև շեշտեց,որ Թուրքիան կհատուցի զոհվածի ընտանիքին,եթե նրանք անձամբ դիմում գրեն և դիմեն փոխհատուցման համար թուրքական իշխանություններին։ Նախատեսվում է, որ արդեն այսօր Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց կունենան, որը կարող ենք հայտարարել որպես ռուս-թուրքական հարաբերությունների հերթական նոր մանիֆաստ։

Սակայն ինչ կապ ունի սրա հետ տեղի ունեցած ողբերգությունը... Հետաքրքրական է, որ համենայն դեպս մինչ հիմա, ոչ ոք իր վրա չի վերցրել իրականցացված ահաբեկչության պատասխանատվությունն ու հանդես եկել համապատասխան հայտարարությամբ։ Էրդողանը մտահոգություն էր հայտնել, որ դա կարող է իրականցրած լինել «Իսլամական Պետությունը» ահաբեկչական խմբավորումը, սակայն դեռևս վերջիններս ոչ մի կերպ չեն արձագանքել դրան։ Քրդական բանվորական կուսակցություն էլ, տարածելէ  հայտարարություն, որտեղ նշվում է, որ նրանց գործողությունների թիրախ չեն կարող դառնալ խաղաղ բնակչությունը։

Եվ այս պարագայում ծագում է բավականին հետաքրիքր հարց։ Ինչու հենց հիմա տեղի ունեցավ ահաբեկչական այս սարսափելի գործողությունն ու ինչու հատկապես այն բանից հետո,երբ Թուրքիան փորձում է  Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել։  Ըստ էության, Էրդողանը հասկացավ, որ մերժելով բոլորին ու ժողովրդական լեզվով ասած նրանց հրավիրելով на ковер, ըստ էության հայտնվում իզգոյ վիճակում։ Ի վերջո Էրդողանը պրագմատիկ գործիչ է, և ուշ թե շոտւ պետք է հասկանար, որ աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում  «գեստապո» խաղալը ոչ մի լավ բանի չի բերելու և ի վերջո գլխացավանք է դառնալու հենց իր գլխին։ Հիմա կարծես նա փորձում է կազմակերպել իր  նահանջն ու ստատիկ դիրքեր վերդառնալ, սակայն պետք է հաշվի առնի, որ ռուսներներն էլ միամիտ չեն և Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման փուլում  հաստատ կունենա որոշակի վերապահումներ՝ հաշվի կառնեն նախկինի դառը փորձն ու Թուրքիայի նախագահի էքսցենտիրիկ ու անկանխատեսելի վարքագիծը։  Սա չի կարող չհասկանալ նաև Էրդողանը, ով կարծես թե միջոցներ է ձեռք առնում  սրա դեմ։ Օրինակ այժմ Էրդողանը կարող է կոչ անել աշխարհին այս նեղ պահին լինել Թուրքիայի կողքին, նեցուկ լինել նրան տեռորիզմի դեմ պայքարում  և համատեղ ուժերով վերացնել «Իսլամական Պետությունը»։ Սա կարծես ինչ-որ չափով նրան հաջողվել է, քանի որ գոնե ֆորմալ առումով աշխարհի մի շարք գերտերությունների առաջնորդներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիան տեղի ունեցածի կապացությամբ։

Սովորաբար, երբ ինչ-որ պահի պետությունների միջև հարաբերությունները  մտնում է փակուղի, դրա վերակենդանացման համար անհրաժեշտ է լինում ինչ –որ նորություն՝ բումի տեսքով, ինչը  ազդարարում է նոր մոտփեցումների սկիզբը։ Թուրքիայի պարագայում կարող ենք եզրակացնել, որ այդ «բումը» տեղի ունեցավ Ռուսաստանի և  Արևմուտքի հետ հարաբերությունների հետ նոր օրակարգ ներակայցնելու համար։ Մնաց հասկանալ մեկ շատ «թեթև» հարցի պատասխան։ Ամեն դեպքում, ի վերջո ով է մեղավոր և պատասխաանտու իրականցված ահաբեկչության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել