ԽՈՅ – Խոյը հարթում է խնդիրը: Միանգամից, ինքնուրույն, լուռ, հպարտ:
ՑՈՒԼ – Ցուլը կհարթի, ցանկացած խնդիր կհարթի: Հետո կպատմի բոլորին: Բոլորին: Ավելի վստահ լինելու համար մի հատ էլ ստատուս կգրի, որ հաստատ բոլորն իմանան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ – Նրանք կկիսվեն խնդրով, սկզբում մի մասը կփորձեն տալ Խոյին, իսկ եթե Խոյը չհամաձայնի` կտան Աղեղնավորին:
ԽԵՑԳԵՏԻՆ – Նախապես սկսում է լալահառաչ տանջվել, որպեսզի որևէ մեկն այն իր վրա վերցնի: Եթե ոչ ոք չի անում, Խեցգետինն ինքը հիանալի կարողանում է լուծել խնդիրը: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է ընդհանրապես նվնվում:
ԱՌՅՈՒԾ - Ձայն կտա, կկանչի բոլորին: Ինքը կլուծի խնդիրը, կխոնարհվի, կընդունի ծափահարությունները, ծաղիկները կվերցնի, ստորագրություն կբաժանի ու կհեռանա:
ԿՈՒՅՍ – Կույսը կտխրի, հատկապես, եթե այդ խնդիրը ոչ մի կերպ չէր նախատեսել: Կմտածի, կգտնի լուծումը, խնդիրը կհարթի, հետևություններ կանի:
ԿՇԵՌՔ - Ծանրութեթև կանի խնդիրը, հետո մի անգամ էլ: Կեզրակացնի, որ ինչ-որ շատ է իր սպասածից, մի կտոր կտա ուրիշին, ասենք Առյուծին, կամ Խոյին: Բայց, եթե համարձակվի մի պատառ էլ տալ Կույսին` աչքի տակ կապտուկ կվաստակի, չէ՞ որ Կույսի մոտ ամեն ինչ նախապես պլանավորած է:
ԿԱՐԻՃ – Կարիճը կնայի, ունքը կբարձրացնի ու կասի. «Պահ, սա էլ խնդիր է հա՞» և կմոռանա:
ԱՂԵՂՆԱՎՈՐ – Տրամադրությունը կգցի: Հետո կուրախանա: Հետո ահագին ժամանակ կծիծաղի իր տխրելու վրա, կհիշի, թե էլ ինչ կարգի խնդիրներ է լուծել: Շրջապատում բոլորին կպատմի ու կմոռանա: Եթե խնդիրն ինքն իրենով չլուծվի, ապա այն ստիպված կլինի հարթել ասենք ինչ-որ Առյուծ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ – Այծեղջյուրը կփորձի միանգամից հրաժարվել խնդիրից, հայտարարելով, որ ինքը համաձայն չէ խնդիր ունենալ: Մեծ մասամբ դա չգիտես ինչու աշխատող մեխանիզմ է լինում: Իսկ, եթե այնուամենայնիվ չի ստացվում, ապա Այծեղջյուրն ամեն ինչ բարձր մակարդակով է լուծում:
ՋՐՀՈՍ – Ջրհոսը զվարթորեն սկսում է ամեն ինչ ուսումնասիրել: Հետո դրա մասին գիրք է գրում: Իսկ, եթե նման բան արդեն նախկինում եղել է, կձանձրանա ու կփնտրի Երկվորյակների: Խնդիրը դրանից իհարկե չի լուծվի (Երկվորյակները միանգամից կգտնեն ծլկելու եղանակ), բայց գոնե զվարճալի պահեր կլինեն:
ՁԿՆԵՐ – Ի տարբերություն Խեցգետնի, Ձկներն անձայն են լալիս: Այդ է պատճառը, որ նրանց խնդիրները հավերժական են, նրանք լուծում են ինքնուրույն, ոչ ոք և ոչինչ նրանց չի օգնում, նրանք չեն էլ սպասում ճիշտն ասած:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/518256761530939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել