Բջնիի քահանա Տեր Եղիշը կարճահասակ ու շատ սրամիտ մարդ էր: Նրա համբավը տարածված էր ամբողջ շրջանով մեկ: Մի անգամ երկու հովեկ (дачник) տեղի տղաների հետ կերուխումի ժամանակ գրազ են գալիս, որ կարող են ծաղրել Տեր Եղիշին: Սրանք նստում են մեքենան, գնում են Տեր Եղիշի տուն, կանչում նրան, ասում, որ գյուղում մեռել կա, պիտի գաս, հոգեհանգստի արարողությունն անցկացնես: Տեր Եղիշը վերցնում է գիրքը, խաչը, հագնվում, ոնց որ կարգն է, նստում է սրանց մեքենան: Սրանք քշում են, հասնում ընկերների մոտ, իջեցնում են քահանային, քայլելով հասնում են մի սատկած շան ու ասում.
-էս էլ մեր մեռելը, դե արարողությունը սկսի:
Տեր Եղիշը լուռ, հանգիստ մոտենում է, ասում է՝ «Դե սգո արարողության մասնակիցներ ջան, եկեք հավաքվեք հանգուցյալի շուրջբոլորը,- ապա թեքվում է այդ երկու երիտասարի կողմը և ասում,-իսկ դուք հանգուցյալի սիրասուն զավակներ, եկեք և կանգնեք ձեր հոր գլխավերևում, որ աղոթքս սկսեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել