ԱԺ-ում բոցաշունչ ելույթների պակաս չի զգացվում: Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների մասին համաձայնագրի կյանքի կոչումը և համապատասխան ֆինանսավորման ձեռք բերումը 4+4+4 ձևաչափին մասնակցող ընդդիմադիր ուժերին հիմնական հուզող խնդիրն էր: Սակայն հետաքրքիրն այն էր, որ քննարման ձևաչափին մասնակցող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները փորձեցին քար նետել այն ուժերի և գործիչների բոստանը, ովքեր հեգնում են այս համաձայնության իրականացման հարցում:
Մասնավորապես Հեղինե Բիշարյանը հայտարարում էր, որ ԸՕ-ի շուրջ իրենց կառուցողական համաձայնությունը քննատատողները կեղծ ընդդիմություն են և փորձում են իրենց որպես իրական ընդդիմություն ներկայացնել: Լևոն Զուրաբյանը նշեց, թե որոշ քաղաքական գործիչներ շուի մասնագետներ են դարձել և սիրում են անեկդոտներ պատմել, ֆիլմերից մեջբերումներ անել, ապա ներկայացրեց, թե ինչ մեխանիզմներ են գործում համաձայնության կիրառման դեպքում ընտրակեղծարարությունը բացառելու համար` հասկացնելով, որ որոշ ուժեր ևս մասնակցել են իրենց ընդհանուր 5 պահանջների առաջ քաշման գործին, որից 4-ն իշխանություններն ընդունել են: Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե կան «քաղաքական սեկտանտներ», ովքեր ուզում են, որ ոչ մի դրական բան տեղի չունենա և ովքեր որ դեմ են իրենց համաձայնությանը, նրանց նպատակը լավ ԸՕ ուինենալը չէ, այլ սեկտայի բնազդներով առաջնորդվելը:
Ստացվում է, որ երեք խորդրարանական ուժերը` ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն կրծքով պաշտպանում են իրենց ստորագրած համաձայնությունը որոշ շահարկումներից: Այս հարցումընդդիմադիրների հիմնական թիրախը Նիկոլ Փաշինյանն էր, ով ամեն անգամ բաց չի թողնում առիթն ԸՕ-ի շուրջ ձեռք բերած համաձայնությունը հեգնելու համար: