2012—2022 

  • Մարդիկ գերազանց կտիրապետեն ցանկացած լեզվի: DARPA և Google կայքերը ձգտում են հասնել կատարյալ թարգմանության: Շատ երկար չես սպասի, մինչ քո հեռախոսն արդեն քո անունից կխոսի ցանկացած լեզվով:   
  • Հատուկ ծրագրեր կկանխատեսեն ճանապարհային խցանումները մինչ դրանց տեղի ունենալը: Օգտագործելով արխիվացված տվյալներ, ճամփեզրի սենսորներ և GPS՝ IBM-ը հանդես է եկել մի ծրագրով, որը կանխատեսում է ճանապարհային խցանումը ուղիղ մի ժամ առաջ:  
  • Կլիման վերահսկող բաճկոնները կպաշտպանեն զինվորներին ծայրահեղ ցրտից և ծայրահեղ տոթից: Բաճկոնում հատուկ թիթեղներ կան, որոնք կարող են օգտագործվել ձեզ տաքացնելու և սառեցնելու համար՝ էլեկտրական էներգիա ուղարկելով դեպի այն հանգույցը, որ գտնվում է երկու մետաղների միջև: Ամերիկացի զինվորներն ու հնդիկ զինվորներն արդեն փորձարկում են այն: Շատ երկար ժամանակ չի անցնի, մինչ մյուսերն էլ կարձագանքեն:  
  • Նանոմասնիկները շատ ավելի արդյունավետ կդարձնեն քիմիոթերապիան: Ընդունելով շատ քիչ քանակությամբ ցիսպլատին և դոցետակսել՝ դուք կնվազեցնեք բուժման ցավն ու կողմնակի բարդությունները:  
  • Էլեկտրիկ մեքենաներ կշրջեն (որոշ) մայրուղիներով: Մի քանի տարի անց 1350 մղոն ձգվող միջպետական մայրուղին լցված կլինի արագ լիցքավորվող կայաններով՝ մեկը մյուսից 6 մղոն ոչ հեռու: Բայց շատ մի ոգեշնչվեք այս գաղափարով, այսպես հնարավոր չի լինի շատ երկար տարածություններ անցնել: Ու եթե ցանկանում եք ճանապարհորդել մի այլ հեռու երկիր, հնարավոր չի լինի այս տարբերակն օգտագործել:  
  • Մարզիկները կունենան ռոբոտ-մարզիչներ: Սա դեռ մի գաղափարի սկիզբն է, որը դեռ մշակվում է Ավստրալիայի հետազոտողների կողմից:   
  • Կամուրջները կվերականգնվեն (կվերանորոգվեն) ինքնակառավարվող բետոնից: Այս գաղափարն առաջադրվել է Միչիգանի համալսարանի ինժեներ Վիկտոր Լիի կողմից: 
  • Թվային «մրջյուններ»-ը կպաշտպանեն  ինտերնետային (կիբեր) հարձակումներից: Այս ծրագիրը մշակվել է Wake Forest համալսարանի անվտանգության փորձագետ Էրին Ֆալպի կողմից:  
  • Ցուցանակները կփոխարինվեն հատուկ էկրաններով: Հետազոտողներն արդեն կարողանում են ցուցադրել բառեր և պատկերներ պլաստիկ թվային էկրանների վրա: 
  • Ձեր ավտոմեքենան կապի մեջ կլինի
    · Այն կապի մեջ կլինի լուսակիրի հետ՝ երթևեկության հոսքը բարելավելու համար:
    ·Այն կհամագործակցի այլ տրանսպորտային միջոցների հետ դժբախտ պատահարներից խուսափելու համար:
    · Այն հնարավորություն կտա ձեր տնային երգացանկից երգ վերցնել կամ հանել:
    · Այն կգտնի գազի այն կայանը, որտեղ զեղչ կա:
    · Այն կտեղեկացնի ձեզ, երբ ինչ-որ մեկը մոտենա ձեր ավտոմեքենային և կտրամադրի կադրեր: 
  • Ձեր գենոմը կճշտվի նախքան ձեր ծնունդը: Վաշինգտոնի համալսարանի հետազոտող Ջեյ Շենդուրը արված հետազոտությունների արդյունքում պտուղ է ստեղծել՝ օգտագործելով թուք՝ հորից, և արյան նմուշ՝ մորից:  
  • 10 բան, որ կմնա նույնը
  • Ռադիացիայի հետևանքով ստացված հիվանդությունը կբուժվի ներարկման միջոցով: Կլինիկական փորձարկումների ժամանակ պարզվել է, որ Ex-Rad-ը կարող է ոչ միայն խոչընդոտել երկարաժամկետ բջջի վնասվածքն, այլ նաև նպաստել ոսկրածուծի վերականգնմանը:
  • Ավտոմեքենայի մասերը կպատրաստվեն 3D տպիչով: Ատամնաբույժներն արդեն օգտագործում են այս ժամանակակից տեխնոլոգիական հրաշքը: Երբ 3D տպիչն արժենա նույնքան, որքան HD հեռուստացույցը, դուք կօգտագործեք այն տարբեր տեսակի բաներ ստանալու համար: Այն շերտ առ շերտ պատրաստում է իրը պլաստիկից, կաուչուկից, տիտանից: Միայն պատկերացրեք՝ դուք ապագայում ինքներդ եք տպագրում ծննդյան տորթ կամ ավտոմեքենայի ինչ-որ մաս:
  • Դեղերը կփորձարկվեն «օրգանական չիպեր»-ի վրա, որոնք իրականում հանդիսանում են մարդկային մարմնին նմանակող: Ներկայումս փորձարկումներ են ընթանում 15 գիտահետազոտական ինստիտուտներում: Սա կնվազեցնի կենդանիների վրա փորձարկումներ կատարելու անհրաժեշտությունը և կարագացնի դեղամիջոցների զարգացումը: Սրա դերը շատ որոշիչ կլինի համաճարակի ժամանակ:
  • Գաղտնաբառերը դուրս կգան գործածությունից: Կանխատեսում են, որ դա տեղի կունենա հինգ տարուց: Ո՞վ ենք մենք, որ չհամաձայնենք: Apple-ը և Google-ը նախագծում են դեմքից ճանաչման սարքավորումներ բջջային հեռախոսների համար:
  • Ավտոմեքենաների անվադողերը բակտերիաների օգնությամբ կվերականգնվեն: Ռետինի կարևոր բաղադրիչը կարելի է ստանալ բազմաթիվ բույսերից, բայց ոչ այնպիսի ծավալով, որ հնարավոր լինի ապահովել անվադողերի պահանջն աշխարհում: Այն կարելի է ստանալ նաև նավթից:  
  • Ձեր հագուստն ինքն իրեն կմաքրվի: Չինաստանի հետազոտողներն արդեն աշխատում են այս նախագծի վրա:
  •  Բոռերը կպաշտպանեն վտանգված կենդանիներին: Ռիսկային կենդանիներին պաշտպանելը թանկ է և վտանգավոր, այդ իսկ պատճառով ստեղծվում են ալտերնատիվ տարբերակներ:  
  • Տվյալների չափման միավոր կդառնա զետաբայթը: Միջազգային Տվյալների Կոորպորացիայի համաձայն՝ զետաբայթն առաջին անգամ պատմության մեջ գերազանցեց 2010 թվականին ստեղծված թվային ինֆորմացիան: Մինչ այս տարվա վերջը տարեկան ցուցանիշը կհասնի 2.7 զետաբայթի:  
  • Փրկարարները կօգտագործեն իրենց «էլեկտրոնային քթեր»-ը աղետի զոհերին տեղորոշելու համար: Որոշ սարքեր կօգտագործեն սենսորներ՝ արագ բացահայտելու ածխածնի եկօքսիդը և ամոնիակը, որ արտազատվում է շնչի և քրտինքի արդյունքում: 
  • Գենետիկ թեստավորումը կկասեցնի համաճարակներ: Մի տարի առաջ Մարդու Գենոմի ազգային հետազոտական ինստիտուտում արվեց մի դիտարկում՝ բժիշկները հետևում էին, թե ինչպես է տարածվում մահացու համաճարակը: Սա հնարավորություն կտա հայտնաբերել մուտացիան, պարզել, թե ինչպես է տարածվում այն և արագ դադարեցնել այն:  
  • Պատվաստանյութերը կկանխարգելեն թմրամոլությունը: Մարդու իմունային համակարգը գերազանց ձևով բացահայտում և չեզոքացնում է արտաքին նյութերը մարմնում: Ինչո՞ւ չսովորեցնել իմունային համակարգին բացահայտել և չեզոքացնել այլ նյութեր: Ահա թե ինչ գաղափար է թաքնված թմրամոլության պատվաստանյութերի գաղափարի ետևում՝ համոզել մարմնին արտադրել հակամարմիններ, որոնք կկանխարգելեն թմրամիջոցների մոլեկուլները, նախքան դրանք կհասնեն մարդու ուղեղին: Այս գաղափարն աշխատում է մկների մոտ: Մարդկանց շրջանում փորձություններն ընթացքի մեջ են:  
  • Smart homes կներկայացնեն էներգիայի, ջրի և գազի ծախսերը: 30-ամյա Շվետակ Փետալն արդեն աշխատում է նախագծի վրա:  
  • Բուսակերներն ու մսակերները կճաշեն միասին՝ կսնվեն սինթետիկ ուտելիքներով: Խոսքը գնում է սննդարար, էժան փոխարինողների մասին, որոնք իսկական ուտելիքի շատ նման են և գրեթե նույն համն ունեն:   

2023—2062

  • Կոնտակտային լինզաները մեզ կտան «տերմինատորի տեսողություն»: Երբ նանոտեխնոլոգիաները հասնեն իրենց զարգացման գագաթնակետին, գերմարդու տեսողություն ունենալը կլինի այնքան հեշտ, ինչքան սովորական կոնտակտային լինզա կրելը: Այդ ճկուն պոլիմերների մեջ կարող են տեղադրվել նաև անտենաներ և էլեկտրական սխեմաներ, որը թույլ կտա մոտեցնել և հեռացնել առարկաները, տեսնել գիշերը:
  • Բժշկական հետազոտությունները կիրականացվեն հեռախոսների միջոցով: Գիտնականները լրջորեն աշխատում են և փորձում են ստեղծել իդեալական ծրագրեր, որոնք կարող են չափել սրտի և շնչառության հաճախությունը, իրականացնել՝ արյան և թքի անալիզ:
  • Աշխարհի բոլոր 130 միլիոն գրքերը կունենան էլեկտրոնային տարբերակներ: 2010 թվականին Գուգլը պլանավորեց իրականացնել այս ամենը, մարտ ամսի դրությամբ 110 միլիոն կտոր գիրք դեռևս մնում էր: Եթե հաշվի առնենք, որ էլեկտրոնային գրքի միջին ծավալը 3 մեգաբայթ է, ապա կպահանջվի 124 հատ 3 տերաբայթանոց հիշողության սկավառակ՝ մարդկության ստեղծած ամբողջ գրադարանը կրելու համար:
  • Բուժքույրերը կլինեն ռոբոտներ: 2045 թվականին, երբ պատմության մեջ առաջին անգամ ծերերի (65 և ավելի տարեկան) թիվը կգերազանցի երիտասարդների թվին, հիվանդանոցները կօգտագործեն ռոբոտներ՝ տարբեր խնդիրների լուծման համար: Պերդյուի համալսարանի ինժեներները ավելի խորն են մտածում և այժմ ստեղծում են մեխանիկական ռոբոտներ, որոնք ընդունակ են իրականացնել վիրահատությունների ժամանակ կատարվող շարժումները:
  • Գերձայնային ինքնաթիռները կվերադառնան, բայց այս անգամ կծառայեն բարի նպատակների համար: Գերձայնային ինքնաթիռների թռիչքների սահմանափակումը ոչ միայն տեխնիկական խնդիրների պատճառով է, այլև՝ տնտեսական: Այս ինքնաթիռները շատ վառելիք են օգտագործում: Բայց կա մի լուծում՝ ստեղծել օդի և վառելիքի խառնուրդով աշխատող դետոնացիոն շարժիչ: Այս շարժիչը առաջին անգամ փորձարկվել է 2008 թվականին: 2030 թվականին այս տեխնոլոգիան թույլ կտա ընդամենը 2 ժամում Նյու Յորքից թռչել դեպի Լոնդոն:

Տեխնիկան կլինի կապի մեջ

  • Սառնարանում կտեղավորվի մթերային խանութից կատարած ամբողջ պատվերը:
  • Գորգերը կկարողանա ճանաչել հանցագործներին և օգնություն կանչել, երբ դուք վայր ընկնեք:
  • Արհեստական խոտածածկում գտնվող սենսորները ձեզ կհուշեն, թե այգու որ հատվածը պետք է ենթարկել փոփոխությունների:
  • Թերմոստատը ըստ ձեր  առանձնահատկությունների, կփոխի սենյակների ջերմաստիճանը, երբ դուք ներս մտնեք:

«30 տարվա ընթացքում մարդիկ կսկսեն փոփոխել գլխուղեղը օգտագործելով հեռախոսները, որոնք անմիջապես կմիացվեն գլխին» - Շոն Կարլսոն, սիրողական գիտնականների միության հիմնադիր:

  • Փողոցներով կկարողանան երթևեկել 3 անգամ ավելի շատ ավտոմեքենաներ: Համաձայն Կոլումբիայի Համալսարանի հետազոտության՝ մարդկանց կողմից օգտագործվում է փողոցների մակերեսի ամենաշատը 5 տոկոսը: Եթե մենք կարողանանք այնպես անել, որ ղեկը կառավարվի ռոբոտների կողմից, ապա կմեծացնենք երթևեկության ծավալը, միաժամանակ՝ նվազեցնելով փողոցների ծանրաբեռնվածությունը
  • Ֆերմերները կաճեցնենք կոֆեինից զուրկ սուրճի հատիկներ: Իհարկե, քիմիական ճանապարհով կոֆեինից զուրկ սուրճի ստեղծումը շատ բարդ պրոցես է, որը նվազեցնում է սուրճի համն ու բույրը: Բայց բրազիլացի գիտնականներին վերջին տարիներին հաջողվել է ստանալ սուրճի մի այնպիսի մուտանտ սորտ, որի մեջ կոֆեինի պարունակությունը ցածր է:
  • Գերհամակարգիչները կունենան շաքարի խորանարդիկների չափ: Այս ամենը կհաջողվի համակարգչի միկրոսխեմայի վերափոխմամբ: IBM-ի ինժեներները կարծում են, որ նրանք կարող են սեղմել և միացնել այսօրվա միկրոսխեմաները՝ օգտագործելով նանոմասնիկներ ունեցող հեղուկներ: Սա կնվազեցնի նաև հաղորդալարերի քանակը և ամբողջությամբ կվերացնի միկրոսխեմաների տաքացումը: Միակ բացասական հետևանքն այն կլինի, որ դուք հաճախ կմոռանաք, թե որտեղ եք թողել ձեր փոքրիկ համակարգիչը:
  • 10 իրեր, որոնք կանհետանան

   «Մենք կհայտնաբերենք կյանք Երկրից դուրս: Այսօր դա հայտնաբերելու համար լուրջ մրցապայքար է գնում. մրցողներից մեկը մրցուղու ավարտին կհասնի հաջորդ 2 տասնամյակի ընթացքում»: Սեթ Շոսթեք, ավագ տիեզերագնաց, SETI:

  • Վիրտուալ իրավաբանը կօգնի կառավարել ձեր սեփականությունը: «Ես նկատի չունեմ ավատարներ, այլ՝ մտածող վիրտուալ մարդիկ, որոնք չեն տարբերվելու իրական մարդկանցից»,- ասում է Դեյվ Էվանսը: Անհավատալի է թվում, այնպես չէ՞: Բայց դուք կհամոզվեք ապագայում, թե ինչի են ընդունակ տեխնոլոգիաները:
  • Ուղղահայաց ֆերմաները կսնեն քաղաքները: 2050 թվականին երկրագնդի վրա կապրի 9 միլիարդ մարդ, ընդ որում, յուրաքանչյուր 10-ից 7-ը կբնակվի քաղաքներում: Ապագայում սննդի արտադրությունը կիրականանա ուղղահայաց ֆերմաների վրա, որտեղ բույսերը կաճեն առանց պեստիցիդների և կլոր տարի կապահովեն թարմ սննդով:
  • Կոնեկտիկուտը կսնի աշխարհը: Ապագայում՝ սովը հաղթահարելու համար անպայման պետք է վերափոխվեն սննդի արտադրության հետ կապված հարցերը: «Պրոնուտրիա» կազմակերպությունը գտնում է, որ հայտնաբերել է այնպիսի արտադրական միաբջիջ օրգանիզմներ, որոնք արևի ճառագայթները, CO2-ը և ջուրը վերափոխում են սննդանյութերի և այս ամենի վրա ծախսվում է շատ քիչ փող: Այս տեխնոլոգիան թույլ կտա ողջ աշխարհի համար անհրաժեշտ սպիտակուցի ամբողջ քանակը արտադրել Կոնեկտիկուտի կեսի չափ ունեցող տարածքում:
  • Գիտնականները կհայտնաբերեն սև նյութի գոյության փաստեր: Այն իր մեջ ընդգրկում է տիեզերքի ամբողջ զանգվածի 23 տոկոսը: «Այն նման է թաքնված մագնիսի, դուք կարող եք տեսնել որ այն ձգում է, բայց չեք կարող տեսնել գլխավոր աղբյուրը»: Ֆիզիկոս Միչիո Կակուն հավատում է, որ ապացույցը կգտնվի 15 տարիների ընթացքում, որը թույլ կտա պարզել տիեզերքի ծագման գաղտնիքը:
  • Ջրասուզակները ընդունակ կլինեն պահել իրենց շնչառությունը 4 ժամ: Նանոտեխնելոգիաների զարգացումը մեզ թույլ կտա ոչ միայն բուժել տարբեր տեսակի հիվանդություններ, այլև հզորացնել մեր ընդունակությունները: Օրինակի համար, ռոբոտ-արյան կարմիր գնդիկները ընդունակ կլինեն կապել 200 անգամ ավելի շատ թթվածին, քան բնական բջիջները:
  • Թունա ձուկը կաճեցվի ֆերմաներում: Այս ուժեղ, վտանգավոր և համեղ ձուկը վարում է միգրացիոն կենսակերպ, որի պատճառով նրան ընտելացնելը շատ դժվար է: Սակայն Մեքսիկայի ֆերմերները ցանկանում են ստանալ այնպիսի տեսակ, որը շատ հեշտ կաճեցվի արհեստական պայմաններում: Նման ցանկություն ունեն նաև ԱՄՆ-ն, Ճապոնիան և միջերկրածովյան երկրները:

2063-2122

  • Ռոբոտները կունենան սեփական օլիմպիական խաղեր: Չինաստանը սկսել է կազմակերպել Համաշխարհային Մարդանման Ռոբոտների Օլիմպիական խաղեր դեռ 2010 թվականին: Բայց 2100 թվականին, ենթադրում են, որ այս խաղերը կունենան մեծ ճանաչվածություն, իսկ ռոբոտները կգերազանցեն մարդուն իրենց սպորտային կարողություններով:
  • Պենտագոնը հրաժեշտ կտա հսկա սուզանավերին: Հիդրոլոկացիոն տեխնոլոգիաների զարգացման պատճառով սուզանավերը կդառնան հեշտ նկատելի: Ապագայում, ջրային ռոբոտները լազերային ռադարներով կամ այլ նանո-սենսորներով կդարձնեն օվկիանոսները ամբողջությամբ «թափանցիկ»: Գերձայնային հրթիռները, որոնք կարձակվեն տվյալ երկրի ափերից, կկարողանան ոչնչացնել թշնամուն՝ 1 ժամվա ընթացքում աշխարհի ցանկացած կետում:

 

«Մենք բոլորս կմահանանք» -  Ջեմի Հինեման

 

  • Իոնային տեխնոլոգիաները թույլ կտան հասնել աստղերին: Եթե դուք ցանկանում եք կատարել թռիչք դեպի Կենտավրոսի ալֆա աստղ, ապա պատրաստ եղեք, քանի որ ճանապարհորդությունը կտևի ավելի քան 4 տարի՝ լույսի արագությամբ շարժվելու դեպքում: Ձեր հրթիռի շարժիչը կաշխատի քսենոնի իոններով, որոնք արագացվում են էլեկտրական դաշտի միջոցով:
  • Գլխուղեղը կլինի կապի մեջ
  • Բժիշկները շուրջօրյա կստուգեն ձեր կենսական կարևոր ֆունկցիաների ցուցանիշները՝ փոքրիկ սենսորների միջոցով:
  • Ստամոքսում տեղադրված հատուկ միկրոսխեմաները կկառավարեն ձեր դիետան՝ օգնելով գցել քաշը:
  • Ողնուղեղում տեղադրված հատուկ իմպլանտները կօգնեն հաղթահարել պարալիչը:
  • Գլխուղեղում տեղադրված չիպերը կպահեն ինֆորմացիան քնած ժամանակ:
  • Գլխուղեղին հարմարեցված ծրագրերը, թույլ կտան ամբողջությամբ հարմարվել վիրտուալ աշխարհներին:

 

  • Գիտնականները կքարտեզագրեն մեր գլխուղեղի բոլոր նեյրոնային կապերը, որոնց թիվը մոտ մեկ քվադրիլիոն է: Այս քարտեզագրումը թույլ կտա հասկանալ գիտակցության, ուսուցման խանգարումները, գլխուղեղի աշխատանքը: Եթե յուրաքանչյուր նեյրոնային կապը լիներ մեկ մետաղադրամ և մետաղադրամները շարեինք միմյանց վրա, ապա այն կունենար 1560 միլիոն կիլոմետր բարձրություն, որը մինչ Ուրան եղած հեռավորության կեսն է:
  • Կլինեն մարդիկ, ովքեր կտոնեն իրենց 150 ամյակը: Առողջապահության, տեխնոլոգիաների, բժշկության, մարդու գենետիկայի զարգացումը թույլ կտա երկարացնել մարդու կյանքը: Աշխարհում այսօր կան ավելի քան 300 000 հարյուր և ավելի տարեկան մարդիկ և նրանցից որոշները հասել են արդեն 122 տարեկան հասակի:

 

20 տարվա ընթացքում…

  • Ինքնավար ավտոմեքենաները կգերազանցեն ավտոմեքենաների շուկայում:
  • Պատերազմները կընթանան առանց մարդկանց անմիջական մասնակցության:
  • Առաջին անգամ կստեղծվեն ամբողջությամբ գլխուղեղի կողմից կառավարվող արհեստական վերջույթներ:

 

30 տարվա ընթացքում…

  • Ռոբոտները կօգնեն տնային գործերում:
  • Տիեզերքում ճանապարհորդությունը, ինչպես նաև երկրի շուրջը պտույտը կլինի շատ հասանելի:
  • Կռվի արդյունավետությունը բարձրացնելու համար կօգտագործվեն արտաքին կմախքներ:

 

40 տարվա ընթացքում…

  • Նանոբոտները կվերահսկեն օրգանիզմում կատարվող պրոցեսները:

 

50 տարվա ընթացքում… 

  • Մենք կունենանք գաղութ Մարսի վրա:
  • Բժիշկները կփոխպատվաստեն առաջին արհեստական սիրտը:
  • Մենք առանց օդաչուների կթռչենք հատուկ մեքենաներով:
  • Եվ նոր ստեղծված էներգիայի այլընտրանքային աղբյուրները դուրս կմղեն «էլեկտրական սերունդը»:

60 տարվա ընթացքում… 

  • Թվային տեղեկատվությունը անմիջապես կներարկվի գլխուղեղի մեջ:
  • Կշահագործվի առաջին թերմոմիջուկային էլեկտրակայանը:
  • Եվ մենք կունենանք առաջին տիեզերական ճակատամարտը:

 

100 տարվա ընթացքում…

  • Կարտադրվի բենզինով աշխատող վերջին ավտոմեքենան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել