Այու–Դաղը կամ ինչպես տեղացիներն են կոչում` Արջ–լեռը, գտնվում է Ղրիմում։ Այն շատերին է գրավում իր` պառկած արջ հիշեցնող դիրքով, ինչի հետևանքով էլ ստացել է ժողովրդական այդ անունը։ Դրա ծագման շուրջ մի շարք լեգենդներ են հյուսվել, որից ամենատարածվածն ու գեղեցիկը նեկրայացնում եմ ձեր ուշադրությանը։
Կար ժամանակ, երբ ծովափնյա այդ հատվածում էր գտնվում հսկա արջերի որջը։ Օրերից մի օր նրանք ծովափին ալեկոծության ենթարկված և ափ նետված մի նավակ են գտնում, նավակի մեջ` փոքրի աղջիկ երեխա։ Որքան էլ զարմանալի է` գիշատիչ արջերը պահում և մեծացնում են աղջնակին, ով իսկական գեղեցկուհի էր մեծանում։ Նա նաև հրաշալի երգում էր և իր ձայնով կախարդում արջերին։ Արջերը կերակրում էին աղջկան, աղջիկը` երգում նրանց համար։
Եվ մի օր էլ, երբ արջերը որսի փնտրտուքով երկար ժամանակով բացակայում էին որջից, աղջիկը ծովափին կոտրատված մի նավակ նկատեց, նավակում` գեղեցկադեմ մի երիտասարդ` ուժասպառ ու վիրավոր։ Գեղեցկուհին կերակրեց ու մշակեց նրա վերքերը, իսկ տղան պատմեց, որ իր նավը ավազակների հարձակմանն է ենթարկվել և իրեն մի կերպ է հաջողվել փրկվել։ Ստացվեց այնպես, որ երիտասարդները սիրահարվեցին և տղայի ապաքինվելուց մի քանի օր հետ որոշեցին փախչել արջերի որջից։ Նորոգեցին նավակը, վերցրեցին անհրաժեշտ սնունդն ու ծով դուրս եկան։ Որսից վերադառնալով` արջերն աղջկան որջում չգտան։ Տարեց առաջնորդը կատաղած նայեց ծովի կողմը, տեսավ երիտասարդների նավակն ու ամեն ինչ հասկացավ։ Նա մյուս արջերին հրամայեց խմել ծովն այնքան ժամանակ, մինչև նավակը ինքն իրեն հետ չգար։ Արջերը սկսեցին խմել ջուրը...
Աղջիկը հասկանալով, որ իրենց փախուստը դատապարտված է, կանգնեց նավակի ծայրին և սկսեց երգել։ Հանկարծ արջերը դադարեցին խմել ջուրը, ոտքի կանգնեցին և կախարդված սկսեցին լսել աղջկա ձայնը, այնուհետև պտտվեցին ու հեռացան։ Եվ միայն մեկը` ամենաերիտասարդ արջը, ով գաղտնի սիրահարված էր աղջկան, չդադարեց խմել ծովը...
Այդ դիրքով էլ նա մնաց ու քարացավ։
Ահա այդպես էլ առաջացավ ծովի վրա կռացած և ջուր խմող արջի լեռը...
Այսպիսն կլիներ այն, եթե արջի իսկական գլուխ տեղադրվեր.