Սենց մի օրինակ բերեմ։ Եթե երկու հատ մարդ նստած իրար հետ վիճում են, ու մեկն ասում ա՝ բեր սրա (այսինքն՝ քո) երկու ոտքը կտրենք, իսկ էն մյուսն էլ առարկում ա, թե բա մեղք ա, բեր մենակ մեկը. թե տղամարդ ա՝ քոքից, թե կին ա՝ ծնկից, թե երեխա է՝ մենակ թաթը... Հիմա ինչ եմ ուզում ասել, եթե սենց երկուսով իրար հետ քյալլա են տալիս քո ոտքի հետագա ճակատագրի վրով, դու էն երկրորդի նկատմամբ շնորհակալական զգացմունքնե՞ր ես ունենալու...
Հիմա մեր Կառավարության ու Ազգային ժողովի պատմությունն ա։ Կառավարության երիտթրքական-ֆինանսատնտեսական ճյուղը՝ Տիգրան Համիդի գլխավորությամբ, որոշել ա, որ պետք է ատամնաբույժները ամսական 80000 դրամ հարկ վճարեն, իսկ ԱԺ-ի բաշիբոզուկները ասում են, թե բա մեղք են մարդիկ, թող կենտրոնում 60.000 վճարեն, արվարձաններում՝ 40.000, իսկ գյուղական համայնքներում՝ 20.000։
Տո ասա այ անաստվածներ, բոլ չի՞ էս ժողովրդի արյունը խմեք։ Դեռ երեկ էիք հպարտ դեմքով պատմում, որ ինչ լավ ա, որ նվազագույն աշխատավարձը հասցրիք ամբողջ 35.000 դրամի... Բա ես ձեր էն անկուշտ ինչն եմ ասել, այ մակաբույծներ, մի անգամ էլ ձեզ նեղություն տվեք ու ձեր բողազների հաշվին բյուջեի կատարողականը բարձրացրեք էլի...
Մի նենց էլ հպարտ-հպարտ են ԱԺ-ում իրենց առաջարկությանը վերաբերվում, ոնց որ սաղ ժողովուրդը պետք ա գա ու երկրպագի իրանց մեծահոգության համար։
Կից նյութն`այստեղ



