Հռոմի Պապի մի քանի կարևոր մտքեր, որոնք ինձ շատ են դուր եկել՝
1. Երբ հարցրել են կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը համասեռամոլների մասին, ասել է՝ եթե համասեռամոլը փնտրում է Աստծուն, ապա ո՞վ եմ ես, որ դատեմ!
.
2. Երբ հարցրել են պահպանակների մասին, ասել է, որ կարծում է, որ բարեպաշտ կաթոլիկ ընտանիքը պետք է պատասխանատու լինի և չբազմանա ճագարների պես: Մոտավորապես 3 երեխա ունենալը լավ է կաթոլիկ ընտանիքի համար:
.
3. Երբ հարցրել են երեխաներին ծեծելու մասին, ասել է, որ դատապարտում է բռնությունը երեխաների նկատմամբ, բայց հայրական ճլոթին երբեք վնաս չի տա:
.
Դե, իսկ նրա համեստ ապրելակերպը միանգամայն օրինակելի է!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել