2013թ.-ի հոլիվուդյան «Baby Boom»-ը հայտարարվում է սկսված: Բացումն արել են Կրուզ քույրերը:

Մոտ մեկ ամիս առաջ հայտարարվեց, որ Պենելոպեի քույրը` Մոնիկա Կրուզն, անհայտ դոնորից սպասում է երեխայի: Այսօր արդեն մամուլն աղմկում է այն մասին, որ Պենելոպե Կրուզը և նրա ամուսինը` Խավիեր Բարդեմը, սպասում են իրենց երկրորդ զավակին:

Հիշեցնենք, որ Պենելոպե Կրուզի և Խավիեր Բարդեմի առաջնեկը ծնվել է 2011թ.-ին` Լոս Անջելեսում:

Իր որդու ծնունդից հետո Կրուզն այս թեմայով առաջին հարցազրույցը տվել է «Vogue» ամսագրին: Ի դեպ, հարցազրույցի ժամանակ իսպանացի դերասանուհին նույնիսկ արտասվել է և ասել. «Կներեք, նման բան երբեք չէր եղել, որ ես արտասվեի հարցազրույցի ընթացքում, պարզապես մայրության թեման շատ հուզիչ է ինձ համար»


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել