«Արմենոիդս» խմբի համար տարեվերջն ու տարեսկիզբն աշխատանքային ու երաժշտական համագործակցությամբ է առանձնացել: 2012-ի դեկտեմբերի 20-ին «Արմենոիդս» խմբի Էդգարը կնոջ` մանեքենուհի Նադեժդա Հովհաննիսյանի հետ մեկնել էր ԱՄՆ: Հրավերը «System of a down» ռոք խմբի բաս-կիթառահար Շավո Օդադջյանի կողմից է եղել:

 

 Էդգարը esyes.am-ին պատմեց իր և Շավոյի համագործակցության մասին՝ առաջինը մեզ վստահելով այս նորությունը: «Շավոյի հետ երկու գործիքավորում ենք կատարել մեր և նրա նոր ձայնասկավառակների համար: Այդ ամենն իրականացրել ենք նրա հիմնած էլեկտրոնային երաժշտական ստուդիայում, որտեղ հիմնականում էլեկտրոնային ստեղծագործություններ են գործիքավորվում»,- պատմեց Էդգարն ու հավելեց, որ այդ երգերը տեղ կգտնեն «Արմենոիդսի» նոր ձայնասկավառակում, որը, հավանաբար, կթողարկվի ամռանը: Այն կլինի էլեկտրոնային տարբերակով. «Նոր ձայնասկավառակը նոր նախագիծ է, որտեղ ընդգրկված կլինեն տարբեր ֆոլկլորային երգեր. ալբոմը նախատեսված է միջազգային շուկայի համար»: Այժմ Երևանում գտնվող Էդգարը նշեց, որ մոտ ապագայում դարձյալ մեկնելու է ԱՄՆ, որտեղ էլ շարունակվելու են ձայնասկավառակի մյուս երգերի աշխատանքները: Ինչ վերաբերում է Էդգարի՝ Հայաստան վերադառնալուն, այն պայմանավորված էր «Եղբայրներ» հեռուստասերիալի ավարտով, ինչպես նաև ստեղծագործական այլ աշխատանքներով:

Շարունակությունն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել