Նախորդ նյութերում շատ եմ անդրադարձել այն խնդրին, որ համակարգչում տեղադրված օպերատիվ համակարգը իր մեջ տեղադրված ծրագրերից ու խաղերից ժամանակի ընթացքում սկսում է դանդաղ աշխատել: Դա նրանից է, որ ծրագրեր գցելուց, իսկ հետո ջնջելուց համակարգչի «ռեեստռ» բաժնում մնում է ծրագրի տեղադրված հասցեն ու նշանակությունը: Բացի սրանից շատ են նման խնդիրները, որոնք շատ չեմ մանրամասնի: Նման անցանկալի երևույթներից խուսափելու և համակարգիչը մաքսիմալ արագությամբ ապահովելու համար կա մի հոյակապ ծրագիր` Auslogics BoostSpeed, որը ստուգում է ամբողջ օպերատիվ համակարգը և կարգի բերում այնպես, ասես համակարգը նոր տեղադրված լինի: Ծրագրում շատ են հավելյալ ֆունկցիաները, միայն մի զգուշացում` ծրագրի ներքևում՝ աջ մասում, կա թարմացման կոճակ: Հանկարծ չսեղմեք, որովհետև ծրագիրը հիմնականում տրվում է 30 օրով: Ես գտել եմ ակտիվացման բանալին և հիմա ակտիվացված ծրագիրը սիրով նվիրում եմ ձեզ: Եթե սեղմեք ու թարմացնեք ծրագիրը, ապա այն կդառնա 30 օրով: Մի զգուշացում ևս՝ ծրագրում կա ինտերնետի արագացման համակարգ, լավ կլինի չօգտվեք տվյալ համակարգից, քանի որ շատ ժամանակ, կախված ինտերնետի պրովայդերից, այդ ծառայությունից օգտվելուց հետո կայքերը կիսով չափ են ներբեռնվում: