Նրա մասին ավանդված պատմությունների որ մասն է համապատասխանում ճշմարտությանը՝ դժվար է ասել, բայց որ Կլեոպատրան մինչեւ օրս համարվում է սեքսուալության եւ կանացի հմայքի բացառիկ ներկայացուցիչ, հաստատ է: Հին աշխարհի թագուհու այդքան հաջողությունների գաղտիքը, ասում են, իրավիճակը բոլոր մանրամասներով պատկերացնելու եւ պլանավորելու կարողությունն էր: Այդպիսինն էր նա նաեւ տղամարդկանց հետ հարաբերություններում. Հուլիոս Կեսարին նա խելքահան է արել իր համարձակությամբ եւ նախաձեռնողականությամբ: Կլեոպատրան նաեւ բացառիկ կերպով տիրապետել է խոսքի արվեստին. այնքան դիպուկ, որքան նա էր, դժվար է պատկերացնել…

Էլիզաբեթ Թեյլոր

Անհավանականության աստիճան հղկված ժեստեր, բարակ մեջք, հազվագյուտ մանուշակագույն աչքեր… Էլիզաբեթ Թեյլորին այսքանից բացի մեծ հմայք էին հաղորդում իր կյանքի ամեն վայրկյանը տոնի վերածելու ու վայելելու կարողությունը եւ շատ նուրբ ճաշակը հագնվելիս: Բոլորը միաձայն պնդում էին, որ Էլիզաբեթը անհայտ մի տեղից գիտի, թե հատկապես ինչ են ուզում իր հագին տեսնել տղամարդիկ: Նրա արտահայտիչ հայացքի գաղտնիքներից մեկն էլ գենետիկական մուտացիան էր. դերասանուհին կրկնակի շարքով թարթիչներ ուներ….

Մերիլին Մոնրո

Հոգոցներով ընդհատվող նրա նուրբ ձայնը տղամարդիկ ամենից շատ էին հիշում Մերիլին Մոնրոյի մահից հետո… Մերիլինն ինքը մի առիթով ասել է, որ «խոսելիս պետք է ինչ-որ շատ հետաքրքիր բան պատկերացնել, լինել անդադար հիացմունքի մեջ, եւ ձայնը կհնչի սեքսուալ…»: Իսկ ո՞վ չգիտի Մոնրոյի ճոճուն քայլվածքի մասին: Էլ չխոսենք երազկոտ հայացքից ու կանչող աչքերից…

Լիլյա Բրիկ

Ռուս աշխարհահռչակ գրող Մայակովսկու սիրելին եւ իր ժամանակների բազմաթիվ տղամարդկանց մուսան:

Խելացի, բազմակողմանիորեն զարգացած կին, ով երբեք կասկածի չէր ենթարկում իր կանացի հմայքները. «Պետք է ներշնչել տղամարդուն, որ ինքը հիասքանչ է, անգամ՝ հանճարեղ, բայց ուրիշները դա չեն հասկանում… Նաեւ թույլ տվեք նրան այն ամենը, ինչը նրան թույլ չեն տալիս տանը: Մնացածը կանեն լավ կոշիկներն ու մետաքսե ներքնաշորը»:

ladynews

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել