Իր 28 տարեկան հասակում Մարկ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 19 միլիարդ դոլար: Համալսարանում սովորելու տարիներին նա ստեղծեց մի սոցիալական ցանց, որը ութ տարվա գոյության ընթացքում հասցրել է անդամագրել 850 միլիոն օգտատիրոջ...
Շատերը դիտած կլինեն «Սոցիալական ցանց» օսկարակիր գեղարվեստական ֆիլմը, սակայն որի վերաբերյալ Մարկն արտահայտվել է, թե այն չի համապատասխանում իրականությանը: Ա՛յս տեսաֆիլմում կդիտեք բավականին ուշագրավ մանրամասներ Ֆեյսբուք հեղափոխիչ սոցցանցի ստեղծման մասին, ինչպե՞ս մեկ տարվա ընթացքում կարողացավ անդամագրել 3 միլիոն օգտվողի, ինչպե՞ս այն, ինչ սկսվեց որպես պարզ զվարճանք, վերափոխեց աշխարհի պատկերը, իրար մոտեցրեց երկրագնդի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց, նույնիսկ միջոց դարձավ մի ամբողջ հեղափոխության Եգիպտոսում...
Ամեն ինչ սկսվեց 10հզ.-ից քիչ բնակչություն ունեցող փոքրիկ մի քաղաքում, որտեղ մինչև օրս որպես ատամնաբույժ է աշխատում Մարկի նման համեստ նրա հայրը...
Մի խոսքով՝ դիտեք ինքներդ :)



