Կան բաներ, որոնք անպյաման պետք է իմանա յուրաքանչյուր ծնող: Ուշադրություն դարձրեք այս նյութին, հատկապես, եթե ձեր երեխան դեռ չի հիվանդացել ջրծաղիկով:

Ջրծաղիկի ժամանակ երեխաների մոտ ցան է առաջանում, ցավում է նրանց գլուխը, առաջանում է սարսափելի հոգնածություն և կարող է շատ բարձր ջերմություն լինել: Ջերմությունն իջեցնելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ օգտագործել ավանդական դարձած «Նուրոֆենը» կամ «Իբուպրոֆենը»: Դա ոչ մի դեպքում չի կարելի անել:

Ինչպես բուժել ջրծաղիկը

 

«Նուրոֆենը» և «Իբուպրոֆենը» շատ դեպքերում արդյունավետ ազդեցություն են ունենում, բայց ոչ ջրծաղիկի ժամանակ: Ջրծաղիկի ժամանակ այս միջոցները վտանգավոր են կյանքի համար. «Նուրոֆեն» ընդունող երեխայի մարմնի վրա առաջացած «խոցերն» ավելի են խորանում: Դա կարող է սեպսիս առաջացնել՝ արյան վարակ:

Ջրծաղիկի ժամանակ մաշկը շատ խոցելի է դառնում հիվանդաբեր մանրէների համար: Տվյալ ջերմիջեցնող միջոցները ավելի են վատացնում իրավիճակը, և դա կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ:

Եթե ձեր երեխան հիվանդացել է ջրծաղիկով, պետք է շատ ուշադիր լինել: Երեխաների ջրծաղիկը պետք է բուժել բժիշկների հսկողության տակ, բայց այս կարևոր ինֆորմացիան ոչ մի դեպքում չպետք է անտեսել:

Օրինակ, ԱՄՆ-ում եղել է նման դեպք, երբ բժիշկը երեխային «Նուրոֆեն» է նշանակել ջրծաղիկի ժամանակ, և դա ավարտվել է նրանով, որ փոքրիկը վերակենդանացման բաժնում է հայտնվել: Ընդհանրապես ցանկացած ջերմիջեցնող միջոց ջրծաղիկի ժամանակ հակացուցված է։ Հասուն տարիքում առավել ևս դա կարող է բերել անդառնալի հետևանքների։ Եթե երեխայի ջերմությունը գնալով բարձրանում է, ապա ավելի լավ է չզբաղվեք ինքնաբուժությամբ և շտապօգնություն կանչեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել