Azatutyun.am-ը գրում է.
Bleacher Report մարզական կայքը՝ հղում անելով Daily Mirror պարբերականին, քիչ առաջ հաղորդեց, որ Manchester United անգլիական ակումբը Դորթմունդի Borussia-ի հետ համաձայնեցրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին 40 միլիոն եվրոյի (28 միլիոն բրիտանական ֆունտ) տրանսֆերի գործարքը:
Գերմանական ակումբի հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017 թվականին: Մխիթարյանը վերջերս մի քանի առիթներով նկատել է տվել, որ կցանկանար խաղալ Անգլիայի պրեմիեր-լիգայում:
Հայազգի աստղին ձեռք բերելու ցանկություն էին հայտնել նաև Arsenal-ը, Chelsea-ին և իտալական Juventus-ը:
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համարվում է անցյալ տարվա մրցաշրջանում Borussia-ի և ընդհանրապես Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Նյութի աղբյուր՝ http://www.azatutyun.am/archive/news/20160623/2031/2031.html?id=27816119&utm_source=dlvr.it&utm_medium=facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել