Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն համաձայնության է հասել «Ռեալ»-ի ղեկավարության հետ՝ նոր պայմանագիր կնքելու հարցում:

Նոր պայմանագրով Ռոնալդուն կստանա տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչ 2020 թվականի ամառը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրվում էր ֆրանսիական ՊՍԺ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել