Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի մի քանի շրջաններին պատուհասած մրրկահողմը 51 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է China News Service-ը։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին։
Ներկայում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։ Տարերային աղետը էլեկտրագծերի բազմաթիվ սյուներ, գովազդային վահանակներ է շրջել։
Մրրիկն ուղեկցվել է տեղատարափ անձրևով ու կարկուտով։ Նշվում է, որ որոշ բնակելի տներ ավերվել են կամ վնասվել։
Տուժած շրջանները հոսանքազրկվել են։ Նշվում է, որ զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել