1624478Araratnews.am-ը գրում է.

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ` հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում անցկացվող բարեփոխումները և երկրի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի համաձայնությունների կատարումը:

«Ամերիկյան կողմը ողջունել է Մինսկի համաձայնությունները լիակատար իրագործելու Ուկրաինայի ղեկավարության հանձնառությունը և ընդգծել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան այդ նպատակին հասնելու համար»,- ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել