Artsakhpress.am-ը գրում է.

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կժամանի Փարիզ: Պլանավորվում է կարծիքների խորացված փոխանակում անցկացնել միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, անտարակույս, կարծարծվեն նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաները, նաեւ Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորման հեռանկարները»,-ասել Է Զախարովան հունիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել