Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Իռեն Աբելյանն, ով մի քանի ամիս է՝ մշտական բնակությամբ տեղափոխվել է Շվեդիա՝ ամուսնու մոտ, ընդամենը օրեր առաջ Եկեղեցու խորանի մոտ հնազանդ լինելու խոստում է տվել սիրելիին՝ Հովիկ Հովհաննիսյանին:
Դերասանուհին պսկադրության մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին եւ տրամադրել հարսանեկան առաջին լուսանկարները: «Ամիսներ առաջ հենց եկանք այստեղ, անմիջապես սկսեցինք զբաղվել պսակադրության կազմակերպչական աշխատանքներով եւ հունիսի 19-ին այն իրականցավ,- պատմեց Իռենն ու նշեց, որ պսակադրությունը կայացել է կաթոլիկ եկեղեցում, բայց առաքելական եկեղեցու կանոններով.
«Մեր քաղաքում՝ Նիշոփինգում, հայկական եկեղեցի չկա, այդ իսկ պատճառով մեր պսակադրությունը կայացավ կաթոլիկ եկեղեցում: Միաժամանկ պետք է շեշտեմ նաեւ, որ ուրիշ քաղաքի հայկական եկեղեցուց քահանա էինք հրավիրել, որպեսզի եւս մեկ հայկական ընտանիք օրհնություն ստանար առաքելական եկեղեցու կանոններով: Այդ գեղեցիկ արարողությունից հետո մենք մեր միությունը նշեցինք ռեստորաններից մեկում, որտեղ ներկա էին ինչպես ամուսնուս, այնպես եւ իմ հարազատներն ու ընկերները: Նշեմ նաեւ, որ մեր հյուրերի կազմում նաեւ այլազգիներ կային, այնպես որ խնջույքը ստացվեց հայկական ստանդարտներից մի փոքր տարբեր, բայց շատ ուրախ մթնոլորտում»,- պատմեց նորաթուխ հարսիկը:

Իռեն Աբելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օտար երկրում առաջին իսկ օրից իրեն օտար չի զգացել.
«Ամիսներ առաջ եկածս առաջին իսկ օրից այստեղ ինձ օտար չզգացի, հատկապես, երբ սկսեցի հաճախել դպրոց՝ լեզուն սովորելու, ինչի արդյունքում հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Այստեղ մի շատ կարեւոր բան կա՝ բացակայում է աղքատությունը, հավաքարարից մինչեւ թագավոր՝ մարդիկ բոլորը հավասար են: Այստեղ պաշտպանված են մարդու իրավունքները, արդյունքում տեղի ժողովուրդն ուղղակի վայելում է իր կյանքն՝ առանց ավելորդ ստրեսների: Շվեդները շատ բարեհամբյւոր մարդիկ են, բայց տեսակով նաեւ սառնասիրտ ու անտարբեր են, որը մեզ պես տաքարյուն ազգի համար խորթ է»,- պատմեց Իռեն Աբելյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ