Սցենարիստ-դերասանուհի Դիանա Գրիգորյանը երկար տարիներ է, ինչ պարբերաբար հանրության ուշադրության կենտրոնում է: Շուտով արդեն կլրանա մեկ տարին, ինչ սցենարիստը որոշում է կայացրել հանդիսատեսին ներկայանալ որպես դերասանուհի և նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում: Լինելով հեռուստաէկրանի դեմք՝ նա գոնե որոշ չափով պարտավոր է հետևել իր արտաքին տեսքին, ինչը սակայն չի անում: Փորձեք հիշել ինչ-որ մի կերպար, որ Ձեզ մոտ տպավորվել է Դիաննայից, կամ որ տեսել եք և ցանկացել նման կերպ հագնվել: Համոզված կարող եմ ասել, որ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ սցենարիստին ցանկալի և ճաշակով ներկայացած երբեք չեք տեսել: Չնայած նրան, որ Դիանան արդեն վաղուց հատել է 30-ի շեմը, հագնվում է դպրոցական աղջկա նման: Հագուստների մեծ մասը էժանագին, կիսածաղկավոր, չափից գունավոր, գեղջկական տեսքի են: Նման կերպ հագնվում էին 90-ականներին՝ դպրոցականները: Գրեթե միշտ նրա վրա առկա են չափից անճաշակ գոտիներ, որոնք ավելի են ընդգծում առանց այն էլ մեղմ ասած ոչ թրենդային հագուկապը: Դիաննայի մոտ չի ստացվում նաև կոշիկների ճիշտ ընտրություն կատարելը: Նա շատ հաճախ ընտրում է խոշոր (գոնդոլ) բարձրակրունկներ, որոնք համադրում է սպորտային teenager-ական վերնաշապիկների հետ: Նա փորձրում է ստանալ բարձրաշխարհիկ կնոջ կերպար, բայց միշտ ինչ-որ բան այնպես չի ստացվում՝ անճաշակ մորթի, էժանագին կտորից սպորտային վերնաշապիկ, ռաբիս մազեր, գեղջկական դիմահարդարում, 90-ականներում մնացած կոշիկներ.... իսկ այս ցանկը կարելի է դեռ երկար թվել: 

Դիաննան, եթե չի ցանկանում մնալ այս անճաշակ կարգավիճակում, պետք է վերանայի իր զգեստապահարանը և ֆիլմերի սցենարներ գրելուն զուգահեռ մեկ-մեկ էլ հետևի նորաձևության թրենդներին և ճաշակ զարգացնի, որ ծիծաղի առարկա չդառնա: 

16

12345678910111213141517

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել