Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանրաքվեի ժամանակ քվեարկել է Եվրամիության կազմում Բրիտանիայի մնալու օգտին` հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականը հրապարակել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի վարչապետը կնոջ ուղեկցությամբ դուրս գալիս ընտրատեղամասից: Հիշեցնենք, որ այսօր Մեծ Բրիտանիայում անցկացվում է հանրաքվե, որում բրիտանացիները կորոշեն` իրենց երկիրը պետք է շարունակի լինել ԵՄ անդամ, թե ճիշտ է Միությունից դուրս գալը:
Հանրաքվեին կարող է մասնակցել 46,5 մլն քաղաքացի, ընդ որում` Բրիտանիայի իշխանությունները մտահոգված են, որ հնարավոր է` քվեարկողների շատ քիչ մասնակցություն լինի:
Վերջին սոցհարցումների արդյունքներով` բրիտանացիների 48 տոկոսը դեմ է ԵՄ-ից դուրս գալուն, մինչդեռ 42 տոկոսը կողմ է, 11 տոկոսն էլ վերջնական որոշում չի կայացրել:



