
Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Կայա Խուրշուդյանը, ով այժմ զբաղվում է արեւելյան պարարվեստով, վերջին օրերին կրկին քննարկումների կիզակետում է. եթե նախորդ անգամ թեժ քննարկումների պատճառ դարձան դերասանուհու սիլիկոնե շուրթերը, ապա այս անգամ քննադատությունների թիրախ է հանդիսացել Կայայի սանրվածքը:
Այս խոսակցությունների վերաբերյալ Կայա Խուրշուդյանի մեկնաբանությունը լսելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց նրա հետ, ով նշեց. «Նման մարդկանց որեւէ կերպ արձագանքելն ինձ հարիր չէ, ես չեմ իջնի իրենց մակարդակին ու ոչինչ չեմ պատասխանի. Իրանք էդքան չկան, որ ես պատասխան տամ: Նրանք ուղղակի մեղկ են, որ չունեն իրենց անձնական կյանքը: Իսկապես՝ ես ուղղակի խղճում եմ նրանց, որ ի տարբերություն ինձ՝ էդքան անգործ ու պարապ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ