Araratnews.am-ը գրում է.
Բելգիայի ընտրանու հետ Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը (0:1) վերջինն էր հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար Շվեդիայի հավաքականի կազմում:
34-ամյա հարձակվողն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրո-2016-ից հետո հեռանալու է ազգային հավաքականից: Շվեդները Եվրոպայի առաջնության խմբային պայքարում զբաղեցրել են վերջին հորիզոնականը և դուրս մնացել առաջնությունից:
Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում սկսել է խաղալ 2001 թ.-ից: Իր առաջին գոլը խփել է նույն թվականին՝ գրավելով Ադրբեջանի հավաքականի դարպասը:
Ընդհանուր առմամբ՝ Իբրահիմովիչը 116 միջազգային հանդիպումներ է անցկացրել, ինչը Շվեդիայի ընտրանու պատմության մեջ 6-րդ արդյունքն է: Նա դարձել է երկրի ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն:
Զլատանը բացարձակ ռեկորդակիր է. խփել է 62 գոլ և ավելի քան 20 գոլով գերազանցում է մոտակա «հետապնդողին»: