Lurer.com-ը գրում է.
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները հրաժարվում են հեռանալ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճից՝ փորձելով կոնգրեսականներին ստիպել քվեարկելու զենքի վերահսկողության օրենքների ընդունման օգտին, տեղեկացնում է BBC-ն:
Բողոքի այս ակցիան կազմակերպել են գրեթե 100 օրենսդիր՝ պահանջելով սահմանել զենք գնել ցանկացողների ավելի հանգամանալից ստուգում եւ արգելել դրա վաճառքն ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին:
Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ վերջերս Ֆլորիդայի գիշերային ակումբում 49 մարդու սպանությունը վկայում է այս ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին: Սենատորներն առաջարկում են գտնել փոխզիջումային որոշում:
Պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանը դեմոկրատ սենատորների ակցիան որակել Է հանրության համար նախատեսված՝ ճարպիկ հնարք:



