Georgia Online-ի փոխանցմամբ՝ WizzAir ավիաընկերությունը հաճախորդներին առաջարկում է 15 եվրոյով օգտվել Քութայիս-Սալոնիկ չվերթից, իսկ 30 եվրոյով՝ Քութայիս-Միլան չվերթից:

Այդ մասին նշված է ավիաընկերության կայքում: Նման գներից կարելի է օգտվել միայն ընթացիկ տարվա հոկտեմբերից:

Արդեն իսկ հայտնի է, որ WizzAir-ն ընթացիկ տարվա աշնանից իր առաջին բազան է բացելու Քութայիսի միջազգային օդանավակայանում: Միևնույն ժամանակ հավելվելու է 7 նոր ուղղություն՝ Սոֆիա, Լառնակա, Սալոնիկ, Միլան, Բեռլին, Մյուխեն, Դորտմունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել