Հունիսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել են ԱԻՆ-ից:
Մասնավորապես՝ Երևանի Րաֆֆու փողոցում՝ նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի թիվ 19 շենքի մոտ՝ 800 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից տարածքում՝ 500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



