Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հաջողված է համարել հունիսի 22-ին բալիստիկ հրթիռների արձակումները: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:

«Մենք հուսալի հնարավորություն ենք ստացել իրական համատարած հարված հասցնելու ամերիկացիների ուղղությամբ ասիա-խաղաղօվկիանոսյան մարտավարական շրջանում»,- հայտարարել է Կիմ Չեն Ինը: Նա նաև վստահություն է հայտնել, որ «ամբողջ աշխարհի թշնամիները կգնահատեն փորձարկումները, որոնք ցույց են տվել բալիստիկ հրթիռների թռիչքի հեռահարությունը»՝ փոխանցում է հարավկորեական գործակալությունը:

Հունիսի 22-ին, տեղի ժամանակով ժամը 05:58-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 22:58-ին), Հյուսիսային Կորեայի արևելյան մերձափնյա Վոնսան նավահանգստի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռ: Հարավային Կորեայի Շտաբների ղեկավարների կոմիտեի տվյալներով՝ արձակումն անհաջող է եղել:

Դրանից հետո նույն շրջանից տեղի ժամանակով ժամը 08:03-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 02:05-ին) արձակվել է երկրորդ «Մուսուդան» հրթիռը, որը թռչել է մոտ 400 կմ ու նույնպես ընկել Ճապոնական ծովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել