ԱՄՆ իշխանությունները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո երկրում կանխել են ծայրահեղականների մի քանի հարյուր նոր հարձակումներ, որոնց մեծ մասը ծրագրել էին այլ պետություններից գաղթածներ, մեղադրանք է ներկայացվել ավելի քան 700 մարդու: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տրամադրության տակ եղած նամակում, որը անցյալ շաբաթ ուղարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանրապետական սենատոր Թեդ Քրուզի և Ջեֆ Սեշենսի կողմից, օրենսդիրները նշում են, որ 2001-2014 թվականների ընթացքում ԱՄՆ-ում դատապարտվել են 580 մարդ՝ ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով: 2014 թվականից մինչ այժմ ևս առնվազն 131 մարդու ամերիկյան իշխանությունները ճանաչել են ահաբեկչություններում ներգրավված:

Սենատորները հաստատում են, որ վերլուծել են ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկատվությունը և հանգել այն եզրակացության, որ ահաբեկչությունների մեծ մասը մտադիր են եղել իրագործել այլ պետություններից գաղթած մարդիկ, որոնց մեծ մասը կապեր են ունեցել «Ալ Քաիդայի» և ԴԱԻՇ-ի հետ: Ավելի հաճախ նրանք ԱՄՆ են ժամանել Պակիստանից, Լիբանանից, Պաղեստինից, Սոմալիից և Կոլումբիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել