54-ամյա չինացի Ցուն Յանը արդեն 4 տարի է 40 կիլոգրամանոց քարը գլխին դրած ման է գալիս, որպեսզի նիհարի, հայտնում է CCTV News-ը: Տղամարդու խոսքերով՝ այդ ձևով նրան հաջողվել է ազատվել ավելի քան 30 կիլոգրամից: Նա սկսել է 15 կիլոգրամից, ապա ավելացրել ծանրաբեռնվածությունը:

Չինացին ամեն օր այդ բեռով քայլում է 3 կմ: Նիհարելու իր անսովոր մեթոդի շնորհիվ նա պլանավորում է մտնել Գինեսի ռեկորդների գիրք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել