168.am–ը գրում է.

Մարդկությունը դեռ նվազագույնը 15 տարի պետք է սպասի, մինչև մշակված կլինեն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն կտան ուղևորվել դեպի Մարս մոլորակ: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, այս մասին հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յան Վերները:
«Եթե ունենայինք բավարար ֆինանսական միջոցներ, այդ դեպքում, հնարավոր է, կարողանայինք ավելի վաղ դա իրականացնել: Սակայն այժմ մենք չունենք այն միջոցները, որոնք առկա էին «Ապոլլոն» ծրագրի պարագայում»,- ասել է Վերները:
Վերների խոսքով՝ Լուսնի վրա մշտական մարդկային բնակավայրը, որտեղ մարդիկ կկարողանային եռաչափ պրինտերներով արտադրել դեպի Մարս ուղևորության համար անհրաժեշտ իրեր, զգալի քայլ կարող է դառնալ Կարմիր մոլորակ հասնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/06/23/652797.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել