Շվեյցարիայում բնակվող բրիտանուհին 10 000 ֆունտ ստերլինգ (14 000 դոլար) է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի նմանվի Բարբի տիկնիկի:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` 26-ամյա Ալիսիա Ամիրան  կրծքերի և շուրթերի մեծացման վիրահատություն է արել: Նա նաև կանոնավոր կերպով բոտոքս-ներարկումներ է անում ճակատի, այտերի հատվածում և աչքերի շուրջ: Բրիտանուհին մտադիր է նաև կրծքերի մեծացման կրկնակի վիրահատություն անել և մեծացնել հետույքը:

Նախկինում Ամիրան իր վիրահատությունների ծախսերը փակում էր փիառ-գործակալությունում աշխատելով: Այժմ նա դուրս է եկել աշխատանքից, որպեսզի իր ողջ ժամանակը տրամադրի արտաքին տեսքի փոփոխությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել