Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը իր միկրոբլոգում նկար է հրապարակել՝ տեղեկացնելով իր ընկերներին ու հետևորդներին, որ իր և Միհրան Ծառուկյանի «Անհնար է» երգի տեսահոլովակը նոր ռեկորդ է սահմանել YouTube-ում՝ գերազանցելով 10 միլիոն դիտումը:

«10 միլիոն դիտում ))) Անչափ շնորհակալ ենք։ Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել