Ադրբեջանական ապատեղեկատվության տարածողները, որոնք թիրախ են ընտրում ոչ այնքան մտածող, որքան ,,հետևող,, լսարանի,, զգացական հատկությունը, միշտ էլ իրենց ազդեցությունը գործում են ոչ միայն սեփական հանրության գիտակցականի, այլև մեր որոշ մասի մտածողության վրա։ Ցավալի է, որ մեզ ներկայացնող վերջիններս ավելի շատ լուռ համաձայնությամբ ունկնդրում և տարածում են նովրուզ մամեդովների քարոզչական զառանցանքները, այլ ոչ թե խոհեմաբար հակադարձում այդ ամենը։ Արդյունքում ստացվում է, որ մեր հանրության շրջանում անում ենք այն, ինչ ուզում է անել հակառակորդը։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=158543664561648&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



