Barometer.am-ը գրում է.
Վերջերս Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել է, որ սուրճը կանխարգելում է քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը:
Սակայն այս օգտակարությունը գործում է միայն մեկ դեպքում. եթե Ձեր սուրճն այրող տաք չէ: Հակառակ դեպքում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը ոչ թե նվազում, այլ աճում է:
Փաստ է, որ այրող տաք սուրճը կամ թեյը պոտենցիալ կարող են վնասել կոկորդի և կերակրափողի էպիտելիալ հյուսվածքները և այդ օրգանների քաղցկեղ առաջացնել:
Ընդունեք, որ ըմպելիքի համային հատկանիշները ոչ մի տոկոսով չեն փոխվի, եթե թողնեք այն ուղղակի փոքր-ինչ սառչի: Փոխարենը՝ օգտակար հատկությունները կգործեն և կպաշտպանեն Ձեր օրգանիզմը:
Գիտնականները նաև պնդում են, որ, եթե նույնիսկ օրական 3-5 բաժակ սուրճ եք խմում, եթե խմեք համաձայն վերը նշված կանոնի՝ այն ոչնչով չի վնասի Ձեր օրգանիզմը:



