Georgia Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինկը Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է ապահովի առանց բռնությունների ու ահաբեկումների նախընտրական շրջան:

«Մենք աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին: Այդ տեսանկյունից կարևոր են հոկտեմբերյան ընտրությունները: Որպես Վրաստանի վաղեմի բարեկամներ` մենք ընդգծում ենք նախընտրական ժամանակաշրջանի կարևորությունը, որն ազատ կլինի բռնություններից ու ահաբեկումից: Կառավարության ամենագլխավոր պարտավորությունը նման արդյունք ապահովելն է»:

Բրինկը նաև հիշատակել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հանդեպ տարվող դատական գործընթացը` ընդգծելով, որ Վրաստանի եվրաատլանտյան ուղին հիմնված է ԶԼՄ-ներում կարծիքների տարատեսակության պահպանման վրա: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել