ՉԵՄՊԻՈՆ. Կրիշտիանու Ռոնալդու. Թռչնակը ՄադեյրայիցNewmag.am-ը գրում է.

Ատլանտյան օվկիանոսի ջրերում թաքնված է հավերժական գարնան կըղզին: Պորտուգալական Մադեյրան է: Կղզու խորհրդանիշը ստերլիցիա ծաղիկն է: Նման է հրաշքների աշխարհի ֆանտաստիկ դեղին թռչնակի: Ամեն տարի՝ ապրիլի վերջին և գարնան սկզբին, Մադեյրայում անցկացվում է ծաղկի տոնը: Մադեյրայում շաքար այլևս չեն արտադրում: Բայց կար ժամանակ, որ շաքարի արտահանումն էր կզղու տնտեսության հիմքը: Ու հենց այդ շաքարի արտադրության շնորհիվ էր Մադեյրայի գինին այդքան հանրահայտ դարձել ամբողջ աշխարհում: Մադեյրայի 500-ամյա պատմության մասին խոսում են կղզում ամեն քայլափոխի հանդիպող արձանները: Այդպիսիներից մեկն էլ վերջերս է ավելացել ամենահայտնի մադեյրացու պատվին: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Մադեյրայում է 1985-ի փետրվարի 5-ին ծնվել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվանակիցը: Կրիշտիանուի անվան շուրջ ծնողները ամիսներով վիճում էին: Հարցը կոնսենսուսով լուծվեց: Տղային երկու անվանում տվեցին: Մոր ուզած Քրիստիանը պորտուգալերեն հնչեց Կրիշտիանու, հոր սիրելի Ռոնալդն էլ դարձավ Ռոնալդու. «Մինչև նախագահ դառնալը Ռեյգանը հոլիվուդյան դերասան էր: Հայրս էլ պաշտում էր նրա մասնակցությամբ ֆիլմերը»:

Ժոզե Դինիշ Ավեյրուն ադմինիստրատիվ պաշտոն էր զբաղեցնում տեղական ֆուտբոլային «Անդորինիա» ակումբում: Տղայի ստացած առաջին նվերն էլ ֆուտբոլի գնդակն էր. «Այն հիմա ընտանեկան մասունք է մեզ համար»:

Տղայի ապագան կանխորոշված էր: Տաղանդի մասին խոսում էր փողոցային մականունը: Ռոնիին հոլանդացի գերաստղի` Պատրիկ Կլյուվերտի հետ էին համեմատում. «Հիշում եմ Պատրիկի գոլը չեմպիոնների լիգայի եզրափակիչում: «Այաքս»-«Միլան» խաղն էր: Այնպես էի ուրախացել, կարծես ես լինեի գոլի հեղինակը»:

Առաջին տրանսֆերային գործարքը նրա կյանքում կայացավ 8 տարեկանում: Կղզու առաջատար թիմը «Անդորինիայից»գնեց վունդերկինդին: Փոքրիկի համար մեկ այլ՝ «Մարիտիմո» ակումբն էլ էր պայքարում. ««Նասիոնալում» ասացին` երկու տարի ինձ կապահովեն մարզահագուստով ու մարզակոշիկով: Հարմար տարբերակ էր»:

12 տարեկանում Ռոնալդուն հայտնվեց մեծ քաղաքում: Լիսաբոնի «Սպորտինգն» էր գնել նրա տրանսֆերային իրավունքները: Այստեղ անմիջապես հասկացան` անմշակ ադամանդ է ձեռքներն ընկել: Նրան «Սպորտինգում» առանձին ֆիզիոթերապևտ տրամադրեցին, մարզումային անհատական գրաֆիկ մշակեցին: Տղան տաղանդավոր էր, բայց ֆուտբոլային թերություն ուներ. գիրուկ էր. «Մայրս ասել էր, որ եթե երկու բաժին ապուր ուտեմ, շուտ կմեծանամ: Այդպես էլ անում էի: Միշտ երկու անգամ շատ էի ուտում: Ու պատահական չէ, որ «Սպորտինգի» մարզիչների առաջ կանգնեցի ճարպերի մեծ պաշարով ու ծուռ ատամներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել