Artsakhpress.am-ը գրում է.

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Արցախպրես»-ին տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործունեության հիմնական ուղղությունները։

Ռ. Մելիքյանն ընդգծել է ԿԽՄԿ նշանակությունը՝ որպես միջազգային-իրավական յուրահատուկ մանդատ ունեցող և ողջ աշխարհում բացառիկ առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպության։ ԼՂՀ օմբուդսմենը նաև գոհունակություն է հայտնել, որ Կարմիր խաչն Արցախում իրականացնում է ծավալուն գործունեություն՝ հավատարիմ կազմակերպության հիմքում ընկած սկզբունքներին՝ մարդասիրությանը, չեզոքությանը, անաչառությանը, որոնց անշեղ պահպանումը ԿԽՄԿ գործունեության արդյունավետության գրավականն է։ Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շփումներ պահպանելու և մարդու իրավունքներին վերաբերող հարցերով փոխգործակցություն իրականացնելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել