Panorama.am-ը գրում է.
Սերը հրաշալի զգացմունք է, իսկ երբ մարդիկ այն կարողանում են պաշտպանել և պահպանել երկար տարիների ընթացքում, արժանի է մեծ հարգանքի: Bigpicture-ը գրում է՝ չինացի Բանգ Լիջին իր կնոջը՝ Խուանգ Ցաոզենին, առաջին անգամ հանդիպել է 1952 թվականին, երբ նրան պատվիրել էր իր համար կոստյում կարել: Ճակատագրական հանդիպումանը հաջորդեն են մյուսները՝ հասնելով ամուսնության:
Չինացի զույգն արդեն 64 տարի միասին է, իսկ ամուսնության տարեդարձը որոշել է նշել գեղեցիկ ֆոտոշարք ներկայացնելով:
Տոնակատարությանը, որին ներկա է եղել զույգի մեծ ընտանիքը, Վանգը հուզիչ շնորհակալություն է հայտնել Խուանգին՝ այդ 64 տարիների համատեղ կյանքի համար:
Զույգի լուսանկարները վիրուսային ճանապարհով տարածվել են համացանցում և շենքերի վրա տեղադրված վահանակների և մեծ էկրանների վրա՝ որպես սիրո և հավատարմության լավագույն օրինակ:
Աղբյուրը գրում է նաև, որ 90-ամյա ամուսիններն այդ տարիքում էլ չեն դադարում սպորտով զբաղվել:





