Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՇՀԿ-ին անդամակցելու Իրանի հայտը կդիտարկվի հունիսի 23-24-ին Տաշքենդում կազմակերպության գագաթնաժողովում:
Ուշակովն ակնհայտ է համարել, որ ՇՀԿ-ին Իրանի անդամակցելու հարցը փակ ռեժիմով քննարկվում է կազմակերպության անդամ երկրների առաջնորդների միջև. «Մեր դիրքորոշումը չափազանց պարզ է: Իրանը ՇՀԿ-ին անդամակցելու հայտ ներկայացրել է դեռևս 2008 թվականի ապրիլին: Այն բանից հետո, ինչ Իրանը դուրս եկավ պատժամիջոցների ռեժիմի տակից, Ռուսաստանը համարում է, որ չկա որևէ հիմք՝ հրաժարվելու համար կազմակերպությանն այդ երկրի անդամակցությունից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել