Artsakhpress.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մասնակիցներից այսօր մեդալների համար կպայքարեն 46 կգ քաշային Արթուր Շահբազյանը, 48 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 60 կգ քաշային Հրանտ Հովհաննիսյանը, 66 կգ քաշային Լևոն Մարտիրոսյանն ու + 80 կգ քաշային Արման Մնացականյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 50 կգ քաշային Հրայր Կարապետյանը, 52 կգ քաշային Արման Գալստյանը, 54 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային Ռազմիկ Սարգսյանը, 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 70 կգ քաշային Հենրիխ Եթիմյանը, 75կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 80 կգ քաշային Վաչագան Գրիգորյանը նախնական փուլերում պարտություններ են կրել՝ զրկվելով մեդալ նվաճելու հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել