Panorama.am-ը գրում է.

Չինաստանի Գիրին նահանգի մի բնակիչ նիհարելու համար վերջին չորս տարիների ընթացքում զբոսնում է 40 կգ-անոց քարը գլխին դրած:  54-ամյա Ցուն Յանը ամեն օր այդ վիճակով քայլում է մոտ 3 կմ: Սկզբում նա գլխին 15 կիլոգրամ կշռող քար էր դնում, հիմա արդեն քարի ծանրությունն  ավելացրել է:

CCTV News-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվության համաձայն, չինացու խոսքով, ինքն այդ եղանակով տարեկան կարող է առավելագույնը նիհարել 30 կգ-ով: Սակայն չի հստակեցվում, թե այդ միջոցով վերջին չորս տարիների ընթացքում տղամարդը որքան է նիհարել:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել