pic_7dfd00daeb619153d5e41b85a7a41b80Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախկին նախագահ և «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Նիկոլյա Սարկոզին անընդունելի է համարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը՝ հայտնում է The Independent պարբերականը:

«Դա չի նշանակում, որ ես թուրքերի դեմ ինչ-որ բան ունեմ, նրանք մեզ պետք են, նրանք մեր դաշնակիցներն են ՆԱՏՕ-ի շրջանակում: Սակայն երբ սկսենք բացատրել, որ Թուրքիան Եվրոպա է, ապա դպրոցականներին պետք է համոզենք, որ Եվրոպայի սահմանն անցնում է Սիրիայով: Դա տրամաբանությունից վեր է»,- ասել է Սարկոզին:

Բացի այդ, Թուրքիան, ըստ Ֆրանսիայի նախկին նախագահի, Եվրամիության ժողովրդավարական չափանիշներին չի համապատասխանում, հետևաբար այդ երկրի անդամակցությունը կնշանակի «Եվրամիության մահ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել