Newmag.am-ը գրում է.
Մեր միլիոնատերերը հիմնականում կամ նախկին կոմսոմոլսկի աշխատակից է, կամ նախկին հանցագործ. չնայած նրանց միջև տարբերությունը, անկեղծ ասած, այդքան էլ մեծ չէ: Ոչ, կան նաև բացառություններ, չեմ վիճում, և միայն նրանք են հաստատում ներքոհիշյալ կանոնները:
Fidelity Investments–ի կատարած հարցումների համաձայն հարուստ մարդկանց 86 տոկոսը իր կարողությունը ստացել է անձնական բիզնեսի և նորարարության շնորհիվ: Եվ նրանց այդ հարցում օգնել են ոչ միայն հաջողությունն ու անձնական որակները, այլ նաև մի քանի պարզ կանոններ:Եվ այսպես.
Կազմեք բյուջե և հետևեք դրան
Իսկական միլիոնատերերը հստակ գիտեն ոչ միայն իրենց եկամուտները, այլև ծախսերը: Այդ մասին Թոմաս Սթենլին և Ուիլյամ Դանկոն գրում են իրենց «Millionaire Next Door» գրքում: Այն ստեղծվել է ամերիկացի շատ միլիոնատերերի ընդհանուր բնավորության գծերի և սովորույթների հիման վրա:
Առաջին հերթին ներդրումներ արեք ձեր մեջ
Իսկական միլիոնատերերը փողի մեջ տեսնում ոչ թե անընդհատ հաճույք, այլ խնայողության և ներդրումների հնարավորություն: Նրանց օգտակար սովորությունն է՝ մի կողմ դնել եկամտի գոնե 10 %-ը: Ֆինանսական խորհրդատու Dave Ramsey-ը նշում է.
25-ից 65 տարեկանում ամսական 100 դոլար 12 %-ով ներդնելու դեպքում կունենաք 1.176.000 դոլար: Յուրաքանչյուրը կարող է գնալ թոշակի միլիոնատեր դարձած:
Ապահովված մարդիկ խնայում են նույնիսկ ավելի շատ. նրանք ներդնում են իրենց եկամտի մինչև 20 %-ը: Շատ փորձագետներ առաջարկում են հետևել 50-30-20 կանոնին, ըստ որի՝ դուք ձեր եկամտի 50 %-ը ծախսում եք ամենաանհրաժեշտի վրա, 30 %-ը` այնպիսի իրերի վրա, ինչպիսիք են նոր հագուստը կամ ճանապարհորդությունը և խնայում եք մնացած 20 տոկոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



