Կենդանաբանական այգիների հետ են կապված մեր մանկական տպավորություններից շատերը։ Հսկայական թռչուններ, սարսափելի գիշատիչներ, որոնց մենք հաճախ տեսնում ենք հեռուստացույցի էկրաններից ներս, հայտնվում են մեր առջև իրենց ողջ հմայքով։

Սակայն մի շարք մարդկանց չի բավարարում տեսնելը կենդանիներին նախատեսված հեռավորությունից։

Այսպիսով, չիլիական քաղաք Ռանկագուայում բացվել է Լատինական ամերիկայում առաջին Safari Lion Zoo կենդանաբանական այգին։ Այստեղ վանդակներում են գտնվում ոչ թե կենդանիները, այլ հենց իրենք՝ մարդիկ։ Այս գաղափարի հիմնական նպատակն է թույլ տալ մարդկանց հնարավորինս մոտիկից տեսնել կենդանիներին։

 

Բոլոր ցանկացողներին հնարավորություն է տրվում մաքսիմալ մոտենալ առյուծներին։ Սաֆարիում նրանք ճանապարհորդում են ավտոբուսով, և ըստ էության, միայն պողպատե շերտն է նրանց պաշտպանում արտաքին միջավայրից։  

Առյուծների ուշադրությունը միայն թարմ միսն է կարողանում շեղել, որն էլ այցելուները բերում են իրենց հետ։ Զգալով գայթակղիչ հոտը՝ գիշատիչներն առանց վարանելու ցատկում են ավտոբուս-վանդակների վրա, քայլում են դրանց վրայով և ուշադիր նայում մարդկանց։

Կենդանիներին կերակրելը վանդակների արանքից արգելվում է, իսկ ահա լուսանկարելն ու անգամ դիպչելը՝ ոչ։ Բայց սա նախատեսված է միայն ամենաանվախների համար, քանի որ Safari Lion Zoo –ում կենդնիներն իրենց զգում են ամբողջովին ազատ և նրանց վարքն անկանխատեսելի է։ Դրա մասին ոչ մի վայրկյան պետք չէ մոռանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել