Ի՞նչ կլինի, եթե լեզվական սխալների համար պատգամավորները տուգանվեն. newmag-ի էքսպերիմենտը ԱԺ-ումNewmag.am-ը գրում է.

Ինքնագովեստից, դեմագոգիայից ու լեզվակռիվներից բացի՝ Ազգային ժողովի պատերը երբեմն լսում են նաև հայոց լեզուն չաղավաղելու կոչեր։ Տարօրինակ է, բայց այդպես է։ Դաս տվողը, սակայն, խորհրդարանի նախկին մանկավարժ խոսնակը չէ։ Հակառակը, նաև նրան են դաս տալիս որոշ պատգամավորներ։ Տարին մեկ անգամ` Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին, նախկին դասատու Արամ Մանուկյանը իշխանավոր գործընկերներին սովորեցնում է տարրական բաներ:

Չպետք է ասել «գրանցվել է 108 պատգամավորներ», ճիշտ տարբերակն է՝ «գրանցվել է 108 պատգամավոր»: « Ըստ ինձ» չասել, ասել «ըստ իս»։ «Ամենալավագույն» բառ չկա, պետք է ասել «լավագույն»։ «Հույսով եմ» չէ, այլ «հուսով եմ», ու վերջապես` «ավելնորդ» չէ, ամոթ է…

Բաց դասերը խորհրդարանում այնքան սովորական են, որ պատգամավորներին չզարմացրեց լրագրողի հորինած լուրը, թե իրենք շուտով օրենք են ընդունելու, ըստ որի՝ լեզվական սխալների համար պատգամավորները կտուգանվեն։ Օրենսդիրները հարցը շատ լուրջ ընդունեցին ու ամենայն լրջությամբ էլ պատասխանեցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել