160674_srcAraratnews.am-ը գրում է.

Սիրիայում առաջին անգամ զոհվել է ամերիկացի չորս զինծառայող: Նրանք հատուկ նշանակության ուժերի զինվորներ էին, ովքեր վիրավորվել են Սիրիայի հյուսիսում՝ հայտնում է Times պարբերականը:

Ամերիկացի ռազմական հրահանգիչները վիրավորվել են հունիսի 9-ին, երբ հակատանկային ականը խոցել է իրենց մոտ կայանված ավտոմեքենան: Իրաքում ևս զոհվել են երեք ամերիկացի զինծառայողներ: Նրանցից երկուսը ծովային հետևակ էին և զոհվել են նախապատրաստական մարտի ժամանակ:

Պենտագոնը հաստատել է նաև 16 ամերիկացի զինծառայողի վիրավորվելու մասին: Հիշեցնենք, որ 2015 թ. նոյեմբերին ԱՄՆ-ն Սիրիայում տեղակայել է հատուկ նշանակության 50 հրահանգիչ: Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ ես 250 զինվոր կմեկնի Սիրիա` աջակցելու քուրդ զինյալներին «Իսլամական պետության» մայրաքաղաք Ռաքքան գրոհելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել