
«Apple-ը նախատեսում է ամբողջովին վերացնել 2017 թ. դուրս եկող iPhone-ի կոճակը»,- ասում է Ուոլ Սթրիթ Ջուրնալը (Wall Street Journal)։
Զեկույցում, որի տեղեկությունները վերցված են հավաստի աղբյուրներից, նշվում է, որ նոր iPhone-ը հնարավոր է ունենա կլորացած ծայրերով էկրան և մատնահետքով էկրան, որը կփոխարինի նախկին կոճակին։
Մենք պետք է սպասենք մինչ 2017 թվականը, որպեսզի համոզվենք, արդյոք այս փոփոխությունները կիրականան, թե ոչ։ Սակայն հարկավոր չէ շատ մեծ դիզայներական փոփոխություններ ակնկալել արդեն այս տարի`2016-ին դուրս եկող iPhone-ից։ Ըստ նույն պարբերականի հոդվածի՝ այս տարվա iPhone-ը շատ քիչ փոփոխություններ է ունենալու, այդ թվում հանվելու է նաև ականջակալը մտցնելու 3.5 մմ անցքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



