Սավչենկոն առաջարկել է չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներըYerkir.am-ը գրում է.

Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները պետք է աստիճանաբար հանվեն: Այդ մասին նա ասել է  Deutsche Welle-ին տված հարցազրուցում. հայտնում է Лента.ру-ն:

«Ինձ հաճելի չէ, որ պատժամիջոցներից տանջվում են հասարակ մարդիկ`Եվրոպայում և Ռուսաստանում: Ես կարծում եմ, որ պատժամիջոցները պետք է անհատական լինեն: Տնտեսական պատժամիջոցները ցանկալի է աստիճանաբար չեղարկել»,- ասել է Սավչենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել